ԱՄՆ-ի ռազմավարական հրամանատարության ղեկավար ծովակալ Չառլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի հետ միջուկային պատերազմի հնարավորության մասին։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) բավարարել է Անգլիայի մի քաղաքացու բողոքը, ով Թուրքիայում մեղավոր էր ճանաչվել Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար։
Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ նրա կին Ջիլլը փետրվարի 2-ին հարգել են ԱՄՆ-ի Կոնգրեսում անկարգությունների տետեւանքով զոհված՝ Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիքնիքի հիշատակը:
6,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Չիլիի Զատկի կղզուց դեպի հարավ – արեւելք: Փետրվարի 3-ին այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի Տիեզերական ուժերի ստեղծման աշխատանքը:
Ադրբեջանի կառավարությունը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների հարցով միջանկյալ միջոցների պայմանների կատարումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն անընդհատ բարձրաձայնում է այդ խախտումների մասին՝ Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն ավելացնելու նպատակով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
Ոչ մի լուրջ բարդություն «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումների մասնակիցների մոտ չի հայտնաբերվել դրանց անցկացման երրորդ փուլի ընթացքում:
Չինաստանն առաջին անգամ COVID-19-ի դեմ պատվաստանյութի տեսքով հումանիտար օգնություն է ցուցաբերել՝ խմբաքանակ հասցնելով Պակիստան:
Չինաստանի ոստիկանությունը 80-ից ավելի մարդ է ձերբակալել եւ ավելի քան 3 հազար չափաբաժին պատրաստուկ առգրավել, որը չարագործների կողմից վաճառվել է որպես կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի անձնախմբի անդամները բազմիցս փորձել են ճեպազրույցներից առաջ Սպիտակ տանը լիազորագրված թղթակիցներից իմանալ, թե նրանք ինչ հարցեր են մտադիր հնչեցնել հանդիպումների ընթացքում:
Մոսկվայի Սիմոնովյան դատարանը Իվ Ռոշեյի գործով չեղարկել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու նկատմամբ պայմանական ազատազրկումը՝ փոխարինելով այն իրականով:
«Աշխարհի ցանկացած հատվածում, նաև՝ Հայաստանում, տարբեր իշխանություններ են եղել, տարբեր խոստումներ են տվել, որոնք իրականացվել են, մասամբ են իրականացվել կամ չեն իրականացվել. ՀՀ ներկայիս իշխանությունները, երևի, միակն են պատմության մեջ, որ անում են ճիշտ հակառակը՝ ինչ խոստացել են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը՝ ընդգծելով, որ երբ իշխանություններն ասում են՝ պետք չէ վախենալ թուրք-ադրբեջանական զորավարժություններից, ուրեմն՝ պետք է վախենալ:
Կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան այն պատվաստանյութի սահմանափակ կլինիկական փորձարկումները, որն ստեղծվել է գրիպի դեմ կենդանի պատվաստանյութի հիման վրա, կսկսվեն մինչեւ 2021 թվականի վերջը:
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի աջակցության վարկանիշն ընկել է երկու տոկոսային կետով նրա՝ պաշտոնում գտնվելու առաջին օրերի համեմատությամբ:
ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար:
Կարծում եմ, որ Հայաստանի և Ադրբեջանի համար առավել կարևոր է ներկայումս պայմանավորվել ճանաչել ստատուս-քվոն, և Հայաստանը չպետք է հավակնի վերադարձնել տարածքները, որոնք պատերազմի հետևանքով կորցրել է: Եթե մենք բացառենք այդ տարածքները, ապա վիճելի հարց է մնում Շուշին:
Հունվարի 30-ին Աղդամի շրջանում (Ակնա) իր գործունեությունը սկսեց Արցախյան հակամարտության գոտում հաստատված հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը:
Թուրքագետը նկատեց, որ Մեդվեդևի հայտարարությունն անպայմանորեն իր մեջ պարունակում է մեսիջ, սակայն դժվար է ասել, այն ուղղված է հայկական իշխանությա՞նը, թե՞ նաև սիրաշահելու որոշակի քայլ էր՝ ուղղված թուրքական իշխանություններին, քանի որ Թուրքիայի նախապայմանն էր ու ցանկություններից մեկը՝ ներգրավվել Արցախի կոնֆլիկտում։
Զարհուրելի զուգադիպությամբ՝ այս նյութում տեղ գտած առաջարկներն ու դիտարկումները դարձել են Հայաստանի վերջին տարիների ներքաղաքական օրակարգը, իսկ Արցախի և տարածաշրջանային թեմայով կետերն ուղղակի ուղեցույց էին ՀՀ իշխանություններին՝ ինչպես պետությունը հասցնել աղետի։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կստորագրի մի շարք հրամանագրեր՝ կապված միգրացիայի հետ:
Իսրայելի Պաշտպանության բանակը փետրվարի 2-ին հայտնել է իր անօդաչու թռչող ապարատի կործանման մասին Գազայի հատվածի տարածքում։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պլանավորում է 2021 թվականին անցկացնել շուրջ ութ խոշոր զորավարժություններ, դրանց մեծ մասը Տաջիկստանի տարածքում:
ՌԴ կառավարությունը Պետդումա օրինագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է առանց այցագրի Ռուսաստան ժամանող աշխատանքային միգրանտներին պարտադրել, որպեսզի նրանք կենսաչափական տվյալներ հանձնեն եւ բուժզննում անցնեն: Այդ մասին վկայում է խորհրդարանի ստորին պալատի տվյալների բազան:
Ռուսաստանի ռազմածովային նավատորմի Սեւծովյան նավատորմի շտաբի նախկին պետ, փոխծովակալ Պյոտր Սվյատաշովը HCH-ի հետ զրույցի ժամանակ կոչ է արել վճռականորեն հակազդել Սեւ ծովում ամերիկյան նավատորմի գործողություններին։
Մյանմայի զինվորականներն ազատ են արձակել ավելի վաղ ձերբակալված պետական եւ տարածաշրջանային մակարդակների պաշտոնյաների մեծ մասին:
Ուզբեկստանի նախագահի հերթական ընտրությունները տեղի կունենան 2021 թվականի հոկտեմբերի 24-ին: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ուզբեկստանի խորհրդարանի Օրենսդրական (ստորին) պալատի առաջին փոխխոսնակ Աքմալ Սայիդովը:
Մյանմայի զինված ուժերի՝ զրահամեքենաներով ուժեղացված ստորաբաժանումները փետրվարի 2-ին պահպանում են կառավարական շենքերը եւ մյուս կարեւոր օբյեկտները, շրջափակում են Յանգոնի՝ երկրի խոշորագույն քաղաքի միջազգային օդանավակայանը:
AstraZeneca դեղագործական ընկերությունը հավաստիացրել է, որ առաջին եռամսյակում Եվրամիությանը կմատակարարի 9 մլն չափաբաժնով (30 տոկոսով) ավելի պատվաստանյութ, քան ավելի վաղ խոստացել էր:
Ղրղզստանի կառավարությունը երկրի առողջապահության նախարարությանը հանձնարարել է պատրաստվել COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի հնարավոր երրորդ ալիքին: