Բաժիններ՝

Պենտագոնը հաստատել է, որ հութիները հրթիռով հարվածել են ամերիկյան բեռնատար նավին

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է՝ հրթիռը, որն արձակվել է «Անսար Ալլահ» (հութիներ) շարժման վերահսկողության տակ գտնվող տարածքից, Կարմիր ծովում հարվածել է ամերիկյան բեռնատար նավին:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ հարձակման հետևանքով զոհեր չկան:

«Հունվարի 15-ին Իրանի կողմից աջակցվող հութիները հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Եմենի վերահսկողության տակ գտնվող տարածքից և հարվածել Մարշալյան կղզիների դրոշով ԱՄՆ-ին պատկանող և շահագործվող M/V Gibraltar Eagle բեռնատար նավին», – ասվում է տեքստում:

Հրամանատարության տվյալներով՝ նավի անձնակազմը զոհերի կամ զգալի ավերածությունների մասին չի հայտնել։ Բեռնատար նավը շարունակել է երթուղին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031