ԱՄՆ-ը Չինաստանին կոչ է անում օգտագործելու իր ազդեցությունկը Փհենյանի վրա՝ նրան համոզելու համար հրաժարվելու հրթիռային եւ միջուկային զինանոցից:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 3 միլիոն դեպք է հայտնաբերվել անցյալ շաբաթ, հիվանդացությունը նախորդ յոթ օրվա համեմատաությամբ աճել է 10 տոկոսով:
ՆԱՏՕ-ն մտահոգված է Վրաստանում տիրող իրավիճակով և ակնկալում է, որ պաշտոնական Թբիլիսին կպահպանի ժողովրդավարական ստանդարտները:
Բելառուսի ընդդիմությունը կոչ է անում սեպտեմբերին կամ հոկտեմբերին երկրում նոր ընտրություններ անցկացնել:
Անհայտ անձինք գնդակոծել են «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության՝ Թբիլիսիի գրասենյակը, կուսակցություն, որի հիմնադիրը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին է:
«Եթե մենք խոսում ենք Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, ապա մենք կատարում ենք ոչ սովորական՝ շատ բարդ, բայց շատ արդյունավետ աշխատանք, համատեղ աշխատանք: Իսկ բարդ լինելու պատճառը այն է, քանի որ խանգարում է նաև այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: Իհարկե, դա խանգարում է, բայց ինքնին սա, ես կասեի, նույնիսկ եզակի փորձ է, երբ մի երկիր ՆԱՏՕ-ում է, մեկ այլ երկիր ՆԱՏՕ-ի անդամ չէ», – ասել է նա:
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պաշտպանում է ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատում քննարկումներ վարելու կանոնների փոփոխումը՝ խուսափելու համար դրանց դիտավորյալ ձգձգումից:
Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) աշխատակիցները ձերբակալել են Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության կողմնակցին, որն ահաբեկչական գործողությունն էր պատրաստում Ադիգեայում մարդկանց զանգվածային կուտակման վայրերում: Մարտի 17-ին այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ-ի Հասարակական կապերի կենտրոնում (ՀԿԿ):
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մարտի 18-ին ՉԺՀ-ի իշխանությունների ներեկայացուցիչների հետ հանդիպմանը մտադիր է հայտնել Ճապոնիայի կառավարության մտահոգությունն Արեւելաչինական ծովում Սենկակու (Դյաոյույդաո) վիճելի կղզիների շուրջն ստեղծված իրադրության առիթով:
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի իշխանությունները լուրջ անհանգստություն են հայտնում Չինաստանի այն օրենքի առիթով, որը երկրի առափնյա պահպանությանն լիազորություններ է տալիս կրակ բացելու օտարերկրյա նավերի վրա ազգային ինքնիշխանության պաշտպանության համար:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները կավելացնեն երկրի միջուկային ներուժը՝ մարտալխիկների ընդհանուր քանակը ներկայիս 180-ից հասցնելով մինչեւ 260-ի:
Ֆինլանդիայի Nokia հեռահաղորդակցական սարքավորանքներ արտադրող ընկերությունը կարող է հաջորդ մի քանի տարում 5-ից մինչեւ 10 հազար աշխատատեղ կրճատել:
Ռուսաստանը, ահաբեկչությունը, Չինաստանի վերելքը եւ կլիմայական փոոխությունները ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքներն են: Այդ մասին մարտի 16-ին կայացած առցանց խորհրդաժողովում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ներկայացնելով 2020 թվականին կազմակերպության աշխատանքի մասին իր ամենամյա զեկույցը:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Սլովակիայի արտաքին գերատեսչության և Եվրոպայի հարցերով նախարար Իվան Կորչոկի հետ համատեղ մամուլի ասուլիսին անդրադարձել է Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Սակայն մտավախություններ կային դրանից անմիջապես հետո, որ այդ հայտարարությունը կդրվի կասկածի տակ, որոշ խնդիրներով ու վերապահումներով դա ներկայումս ընդունվեց, քանի որ այն ապահովել է հրադադար կողմերի միջև։ Պետք է հաշվի առնել նաև, որ ոչ բոլոր գործընթացներն են մեզ համար ակնհայտ ու հրապարակային։ Ուստի լիովին հասկանալի է, թե ինչպես են ցանկանում վերագործարկել ՄԽ աշխատանքը, դեռ տեսանելի չէ, ակնհայտ է, որ այդ ուղղությամբ ջանքեր ներդրվում են, և կուլիսում ինչ առաջարկներ են արվում, դժվար է գուշակել։
Սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի այցը տարածաշրջան, որի առանցքը Ղարաբաղյան հակամարտությունն է և 44-օրյա պատերազմական գործողությունների դիվանագիտական ծանր հետևանքները։
Ուկրաինայի ռազմածովային ուժերի կատրների մարտավարական խումբը Սեւ ծովում համատեղ վարժանքներ է անցկացրել ՆԱՏՕ-ի նավերի հետ, որոնք թվով երկրորդն են 2021 թվականին:
«Ուզում եմ շեշտել վստահության կառուցման միջոցների անհրաժեշտությունը հակամարտության կարգավորման հարցում»,- այս մասին այսօր Երևանում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն՝ հանդես գալով հայտարարությամբ ԵԱՀԿ Շվեդիայի նախագահության առաջնահերթությունների մասին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ առանձնազրույցից հետո։ Նշենք, որ ԵԱՀԿ գործող նախագահն այցով տարածաշրջանում է։ Նախօրեին նա Բաքվում էր, որտեղ հանդիպումներ ունեցավ Ադրբեջանի նախագահի ու ԱԳ նախարարի հետ։
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինկենը, որը պաշտոնական այցով գտնվում է Տոկիոյում, խոստացել է, որ ԱՄՆ-ը եւ Ճապոնիան կշարունակեն սետ համագործակցությունը ԿԺԴՀ-ի միջուկազգերծման հարցում:
Կորեայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ԿԺԴՀ-ին կոչ է արել դրսեւորելու ճկուն մոտեցում եւ հրաժարվելու ռազմական լարվածության նվազեցման երկկողմ համաձայնագրից դուրս գալուց:
Կենտրոնական Ճապոնիայի Տոտիգիի պրեֆեկտուրայի իշխանությունները շուրջ 83 հազար հավ են ոչնչացրել տեղական ֆերմայում, որտեղ թռչնագրիպ է հայտնաբերվել:
Վերջին տարիներին խաթարված թուրք-եգիպտական հարաբերությունների կարգավորման համար երկու երկրների ղեկավարությունների կողմից դրական ազդակներ են նկատվում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Միացյալ Նահանգների Goldman Sachs բանկի փորձագետները կանխատեսում են ընթացիկ տարում ԱՄՆ-ի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 8 տոկոսով աճ: Այդ մասին, ինչպես հայտնել է Axios լրատվական պոտալը, բանկն իր սպասարկյալներին ծանուցել է մարտի 14-ի երեկոյան։
Միացյալ Նահանգները Ջո Բայդենի վարչակազմի օրոք իր արտաքին քաղաքականությունում կհենվի դիվանագիտության եւ ամբողջ աշխարհում դաշինքների ցանցի վրա եւ դրա հետ միաժամանակ կամրապանդի իր զինված ուժերը, որոնք նրա ուժի «հանգուցային աղբյուրն» են:
Ավստրիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռուդոլֆ Անշոբերը մարտի 15-ին հայտարարել է, որ Ավստրիայում սկսվել է համավարակի երրրորդ ալիքը:
Աֆղանական «Թալիբան» շարժումը մերժելէ Աֆղանստանում խաղաղ կարգավորման նոր պլանը, որն առաջարկել է ԱՄՆ-ը:
Առնվազն վեց մարդ է զոհվել, 81-ն անհայտ կորել Մոնղոլիայում մոլեգնած ավազամրրիկի հետեւանքով:
Շրի Լանկան արգելելու է երկրում չադրայի կրումը և փակելու է ավելի քան հազար իսլամական դպրոց:
Այս ամենի հետ մեկտեղ՝ պետք է արձանագրել, որ Շուշին իր գոյության տարբեր ժամանակներում ավերվել, ձեռքից ձեռք է անցել։ Սակայն ինչ-որ պահի հայ ոգու միասնականության ու համախմբման շնորհիվ քաղաքի պարիսպներին ծածանվել է Հայոց դրոշը։
Բրազիլիան գերազանցել է Հնդկաստանին կորոնավիրուսով վարակվածների թվով՝ այդ ցուցանիշով դառնալով աշխարհում երկրորդ երկիրը: