Բաժիններ՝

Ընդդիմությունը պիկետի է կանգնել Մոլդովայի խորհրդարանի մոտ՝ պահանջելով արտահերթ ընտրություններ

Ավելի քան հազար մարդ պիկետի է կանգնել Մոլդովայի խորհրդարանի մոտ, որը հավաքվել է գարնանային նստաշրջանի առաջին նիստին։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցն իրադարձությունների վայրից։

Նշվում է, որ ցուցարարները պահանջում են օրենսդիր մարմնի արձակումը և երկրի նախագահ Մայա Սանդուի հրաժարականը։

Միջոցառման կազմակերպիչներն են «Վերածնունդ» ընդդիմադիր կուսակցությունը, ինչպես նաև լուծարված «Շոր» կուսակցության նախկին ղեկավարները։

«Մոլդովան դարձել է ամենաաղքատ երկիրը, գներն ամեն օր աճում են, իսկ աշխատավարձերն ու կենսաթոշակները՝ ոչ։ Իշխանությունը ձախողել է աշխատանքը բոլոր բնագավառներում, ներառյալ՝ արդարադատությունն ու սոցիալական ոլորտը: Նրանք բռնատիրել են խորհրդարանը, նախագահական նստավայրը և ծառայում են այլ երկրների շահերին», – իր ելույթում ասել է խորհրդարանի պատգամավոր Մարինա Տաուբերը:

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել է «Վերածնունդ» կուսակցության նախագահ Նատալյա Պարասկան, ոստիկանությունը խոչընդոտել է մարդկանց մուտքը դեպի հանրահավաքի վայր։ Նրա խոսքով՝ ակցիայի կազմակերպիչների վրա ճնշում է գործադրվել, ուշ են տեղ հասել ավտոբուսներն ու տեխնիկան։

Մոլդովայում ընդդիմության բողոքի ցույցերն սկսվել են դեռևս 2022 թվականին։ Ի պատասխան՝ իշխանությունները մեղադրել են ընդդիմությանը հեղաշրջում նախապատրաստելու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս