ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել և հավաքական պատիժ է որակել Գազայի բնակիչների նկատմամբ գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը դատապարտել է Գազայի հատվածի բնակիչների նկատմամբ գործողությունները։
Գուտերեշը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի կարող արդարացնել Գազայի հատվածի բնակիչների հավաքական պատիժը։
Նրա խոսքով՝ քաղաքացիների դիտավորյալ սպանությունը, վիրավորումը, խոշտանգումը կամ առևանգումը, սեռական բռնությունը կամ քաղաքացիական օբյեկտների վրա հրթիռներ արձակելն արդարացում չունի:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Իսրայելի կողմից Գազայի շարունակվող ռմբակոծումը հանգեցրել է վերջին տարիներին աննախադեպ ավերածությունների և խաղաղ բնակիչների սպանությունների:
Ըստ նրա՝ Գազայի հատվածում քաղաքացիական ենթակառուցվածքների ավելի քան 70 տոկոսը, ներառյալ՝ տները, հիվանդանոցները, դպրոցները, ջրամատակարարման և ջրահեռացման օբյեկտները, ավերվել են կամ լրջորեն վնասվել են։
«Զինված հակամարտության ոչ մի կողմ վեր չէ միջազգային իրավունքից», – եզրափակել է Գուտերեշը: