Ադրբեջանից բացի, բոլոր երկրներում ԻԼՀԱՄ-ը իգական անուն է․ «Ազգ»
Անձնանունները կարող են ժողովուրդների ծագումնաբանության, ազգային նկարագրի ու ինքնության մասին շատ բան ասել։ Իսկ դեսից դենից իրնեց համար պատմություն խեղած, մշակույթի արժեքներ յուրացրած եւ ազգային ինքնությունը կեղծած ադրբեջանցիների մասին ի՞նչ են պատմում անձնանունները։
Սկսենք Իլհամ Ալիեւից՝ ժառանգաբար երկրի նախագահի պաշտոնը ստանձնած երկրի թիվ մեկ ադրբեջանցուց։ Արաբերեն «ILHAM» բառն իրանցիների միջնորդությամբ է տեղափոխվել Ադրբեջան, եւ մինչեւ անձնանուն դառնալը, ունեցել է նաեւ «ներշնչանք» իմաստը։ Սակայն, Ադրբեջանից բացի, բոլոր երկրներում ԻԼՀԱՄ-ը իգական անուն է։ 2009 թվականի վիճակագրության տվյալների համաձայն՝ «ԻԼՀԱՄ» անունով 271607 հոգի իգական սեռին պատկանող իրանցիներ են եղել Իրանի ողջ տարածքում։ Իսկ ԻԼՀԱՄ-ին ներշնչողն ո՞վ էր։ Բնականաբար, Մեհրիբանը՝ Ադրբեջանի Հանրապետության առաջին փոխնախագահ, Իլհամ Ալիեւի տիկինը, ում օրիորդական ազգանունն էլ Փաշաեւա է։ Մեհրիբանը «բարի», «գթասիրտ», «ողորմած» իմաստներով իրանական բառ է, որն իբրեւ իգական անուն, լայն տարածում ունի Իրանում։
Ֆիրդուսու Շահնամեում այս անձնանունը հանդիպում է «Մեհրբանու» ձեւով։
Մեհրիբանի Փաշաեւա ազգանվան հիմքում էլ իրանական ՓԱՇԱ (PASHA) բառն է՝ «թագավոր» իմաստով «Փադիշահ» (PADESHAH) բառի հնչյունափոխված տարբերակը։
Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ