Բաժիններ՝

Գերմանիայի 11 օդանավակայաններում գործադուլի պատճառով 1100 չվերթ կչեղարկվի

Գերմանիայում փետրվարի 1-ին առնվազն 1100 ավիաչվերթ կչեղարկվի, ինչի պատճառով կտուժի շուրջ 200 հազար ուղևոր։ Դրա պատճառը օդանավակայանների անվտանգությունն ապահովող անձնակազմի մեկօրյա նախազգուշական գործադուլն է, որը կազմակերպում է Ver.di արհմիությունը։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գործադուլը տեղի կունենա երկրի 11 օդանավակայաններում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Բեռլինում, Դյուսելդորֆում, Քյոլնում, Շտուտգարտում, Բրեմենում, Հանովերում, Լայպցիգում, Դրեզդենում և Էրֆուրտում։ Գործադուլը չի ընդգրկի Մյունխենի և Նյուրնբերգի օդանավակայանները, սակայն այստեղից դեպի վերոհիշյալ քաղաքներ բոլոր չվերթերը կչեղարկվեն։

Lufthansa ավիաընկերությունը հայտարարել է, որ ծրագրում է փետրվարի 1-ին պլանավորած չվերթերի, առաջին հերթին հեռավոր թռիչքների մեծ մասն իրականացնել գործադուլն ընդգրկած Ֆրանկֆուրտի օդանավակայանից: Դրա հետ մեկտեղ ընկերությունն ուղևորներին առաջարկել է տոմսերի անվճար փոխանակում մեկ այլ ամսաթվով` մինչև փետրվարի 8-ը։ Ներքին չվերթերի տոմսեր ունեցող ուղևորները կարող են դրանք անվճար փոխանակել գնացքի տոմսերի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս