Բաժիններ՝

ԱՄՆ-ն հայտնել է Եմենում հութիների ԱԹՍ-ների ոչնչացման մասին

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը հարվածներ են հասցրել Եմենի «Անսար Ալլահ» շարժման հութիների օբյեկտներից մեկին՝ ոչնչացնելով 10 անօդաչու թռչող սարք։

«Փետրվարի 1-ին Սանայի ժամանակով ժամը 01:30-ի սահմաններում Կենտրոնական հրամանատարության ուժերը հարվածներ են հասցրել կառավարման ցամաքային կայանի և 10 կամիկաձե անօդաչու թռչող սարքերի, որոնք պատկանում էին Իրանի կողմից օժանդակություն ստացող հութիներին», – ասված է հաղորդագրության մեջ:

Հրամանատարությունը պնդում է, որ կայանը և ԱԹՍ-ներն «անմիջական սպառնալիք էին ներկայացնում տարածաշրջանում առևտրային նավերի և ԱՄՆ ռազմանավերի համար», ուստի որոշում է կայացվել ոչնչացնել դրանք։

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մի քանի անգամ հարվածներ են հասցրել Եմենում հութիների օբյեկտներին, սակայն հութիները շարունակում են Կարմիր ծովում և Ադենի ծոցում առևտրային նավերի վրա հարձակումները՝ հայտնելով, որ դրանք կդադարեն միայն այն ժամանակ, երբ Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները Գազայի հատվածում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829