Ալիևը զգուշացրել է ԵԽԽՎ-ին. Եվրոպայի խորհրդում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության հարցը կվերանայվի

Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ընդունելով Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգին, ասել է, որ հակաադրբեջանական բնույթ կրող ու ադրբեջանական պատվիրակության լիազորությունների չերկարաձգման հետ կապված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) որոշումը փոքրաթիվ խմբի նախաձեռնություն է ու չի նպաստում երկխոսությանը:

Այս մասին տեղեկացնում է ru.apa.az-ը:

Ալիևը նշել է, որ ընդհանուր առմամբ այդ որոշումը հակասում է այդ խորհրդարանական հարթակի ավանդույթներին:

Խոսելով այն մասին, որ ադրբեջանական պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն, Ադրբեջանի նախագահը նշել է, որ եթե դրանք չվերականգնվեն, Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) Ադրբեջանի մասնակցության հարցը կվերանայվի:

Կարդացեք նաև

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս