Ռուսաստանի և Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերը պայմանավորվել են կապի ալիքների բացման մասին
Ռուսաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ու Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբ պետ Հուլուսի Աքարը Անկարայում հանդիպման ընթացքում պայմանավորվածություն են ձեռք բերել ռազմական գերատեսչությունների միջև կապի ալիքների բացման մասին, հայտնում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ կապի ալիքները բաց են լինելու ոչ միայն երկու երկրների զինված ուժերի գլխավոր շտաբների միջև, այլև ռազմաօդային ուժերի և ռազմական հետախուզության հրամանատարության միջև։
Բացի այդ՝ այդ ալիքներին կմիանան նաև Թուրքիայի ԶՈՒ ստորաբաժանումների հրամանատարները, որոնք մասնակցում են Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» օպերացիային։