Բաժիններ՝

Հրադադարի ընթացքում ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպը ավելի քան հարյուր անգամ

Ռուսական կողմը պատրաստ է ևս 72 ժամով երկարացնել հրադադարի ռեժիմը Սիրիայում, չնայած, որ հաշտեցման պայմանները անընդհատ խախտվում են։ Հրադադարի ընթացքում ահաբեկիչները ռմբակոծել են Հալեպը ավելի քան հարյուր անգամ։ Զինյալները հատուկ հարվածներ են հասցնում խաղաղ բնակիչների ուղղությամբ։

«Ամմուն Ռուստոմի ընտանիքն իր տանն այլևս զենք չի պահում։ Մնացել է ընդամենը մեկ հրացան, այն էլ խաղալիք։ Տան գլխավոր կերակրողի մահից հետո, այս ընտանիքում փորձում են ընդմիշտ մոռանալ պատերազմի մասին։ Նրանք ստիպված են եղել լքել իրենց սեփական տունը, որպեսզի նոր և խաղաղ կյանք սկսեն։ Լքելով իրենց տները, որոնք գրավվել էին պայքարի ժամանակ, մարդիկ չէին էլ կարող պատկերացնել, որ ահաբեկիչների ռումբերը կհասնեն նաև մինչև իրենց նոր ապրելու վայրերը։ Հալեպի բնակիչ Ամմուն Ռուստոմը ասել է. «Ես քնեցնում էի երեխաներիս։ Հանկարծ պայթյունի ձայն լսեց ի։ Մենք արագ հագնվեցինք և իջանք նկուղ։ Ամբողջ գիշեր լսել ենք այդ ձայները։ Մի ռումբը պայթեցրել էր աստիճանը, իսկ մյուսից տանիքում անցք էր գոյացել»»,- մեջբերել է NTV-ի թղթակիցը, միայն հրադադարի ընթացքում քաղաքը 100-ից ավելի հարձակումների զոհ է դարձել։

Ամեն օր Հալեպի հիվանդանոցներ են տարվում նոր վիրավորներ։ Տուժածների թիվը հասնում է տասնյակների։ Զինյալները հատուկ հարվածներ են հասցնում խաղաղ թաղամասերի ուղղությամբ, այդ իսկ պատճառով ծայրամասերի բնակիչների համար, շատ վտանգավոր է փողոց դուրս գալը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս