«SOCAR-ի բաժնետոմսերը կարող են վաճառքի հանվել»․ Ալիևի օգնական
Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) բաժնետոմսերը կարող են վաճառքի հանվել, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տնտեսական բարեփոխումների հարցերով օգնական Նատիգ Ամիրովը։
«Կա հանրապետության ղեկավարի համապատասխան հանձնարարականը՝ կապված պետական ձեռնարկությունների մասնավորեցման հետ։ Ապագայում կարող է տեղի ունենալ շուկա պետական ձեռնարկությունների բաժնետոմսերի որոշակի մասի ազատ անցում։
Սակայն դրա համար անհրաժեշտ է կատարել շատ աշխատանք, որոնցից հիմնականները կորպորատիվ կառավարման չափորոշիչների ներդրումն է, թափանցիկության բարձրացումը։ Այսօր SOCAR-ը համապատասխանում է այդ չափորոշիչներին»,- հայտարարել է նա։