Մամեդյարվը Չմիացման երկրների շարժման գագաթաժողովում անդրադարձել է ԼՀ հակամարտությանը
Ադրբեջանը հավատարիմ է Չմիացման երկրների շարժման ոգուն և սկզբունքներին, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ելույթ ունենալով Շարժման՝ Վենեսուելայում անցկացվող գագաթաժողովի ընթացքում, տեղեկացնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ խթանում է զարգացումը՝ քաղաքական անկախության և տնտեսական համագործակցության պրիզմայի միջով:
Նրա խոսքով՝ Չմիացման երկրների շարժումը կարևոր դեր է խաղացել միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդման հարցում, Շարժման գոյության գրեթե 50 տարիների ընթացքում կազմակերպության անդամ երկրները պահպանել են համատեղ սկզբունքներն ու արժեքները, ջանքեր գործադրել փոխադարձ համագործակցության համար:
Նրա խոսքով՝ բռնություններն ու հակամարտությունները դեռևս խանգարում են երկրների զարգացմանն ու բարգավաճմանը:
Վերջինս դարձյալ Հայաստանին մեղադրել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտման, էթնիկ զտումների, տարածքների օկուպացման մեջ»: