Բաժիններ՝

«Վրաստանի ապագա խորհրդարանը կլինի բազմակուսակցական». Մարգվելաշվիլի

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ենթադրում է, որ Վրաստանում հոկտեմբերի 8-ին նախանշված ընտրություններում երկրի օրենսդրական մարմնում կարող է հայտնվել 3-5 կուսակցություն։ Դրա հիման վրա Մարգվելաշվիլին ենթադրում է, որ երկրի ապագա խորհրդարանը կլինի բազմակուսակցական, գրում է «Գրուզիա օնլայնը»։

«Սոցիոլոգիական տվյալների համաձայն՝ մենք ունենք որոշ չափորոշիչներ։ Առաջին՝ 3-5 կուսակցություն իսկապես անցնում է խորհրդարան։ Բազմաթիվ հետազոտություններում նշվում է ավելի քան 3 կուսակցություն։

Երկրորդ, միևնույն ժամանակ պարզվել է, որ ընտրողը պասիվ է։ Մենք ձևավորում ենք նոր տեսակի քաղաքական համակարգ, որտեղ ընտրությունները միտված չեն բացասականին, ինչին մենք նախկինում սովոր էինք»,- հայտարարել է Մարգվելաշվիլին «Պիրելի» հեռուստաընկերության եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս