Բաժիններ՝

Վրաստանի նախագահը դեմ է վրացական քաղաքականությանը Սաակաշվիլիի միջամտությանը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին դժգոհ է վրացական քաղաքականությանը Միխայիլ Սաակաշվիլիի մասնակցությունից, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։

Նրա կարծիքով՝ Վրաստանի նախկին նախագահի հայտարարությունները վատ են ազդում Թբիլիսիի և Կիևի հարաբերությունների վրա։

«Երբ մեր ռազմավարական, բարեկամական երկրի բարձրաստիճան անձը ներգրավված է վրացական քաղաքականությունում նման ագրեսիվ հռետորաբանությամբ, դա դրականորեն չի ազդում։ Այդ մասին ես բազմիցս հայտարարել եմ։ Ես կարծում եմ, որ դա խնդրահարույց է նաև վրաց-ուկրաինական հարաբերությունների համար, սակայն, իհարկե, դա դրամատիկ չէ»,- ասել է Վրաստանի նախագահը «Պիրելի» հեռուստաընկերության եթերում։

Նա կարծում է, որ Սաակաշվիլիի հայտարարությունները, որոնք վերաբերում են հայրենիք նրա վերադարձին, չեն կրում դրական բնույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930