Բաժիններ՝

Ոստիկանությունը Բաքվում լրագրողների և ակտիվիստների է ձերբակալել

Բաքվի կենտրոնում երեկ մի քանի հարյուր ակտիվիստի մասնակցությամբ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ ուղղված սեպտեմբերի 26-ին Ադրբեջանում կայանալիք սահմանադրական բարեփոխումների դեմ, ինչն ընդլայնում է երկրի նախագահի լիազորությունները, հայտնում է BBC-ի ադրբեջանական ծառայությունը:

Ոստիկանությունը Բաքվի մարզադաշտում իշխանությունների կողմից արտոնված ցույցի ավարտից հետո ձերբակալել է ակցիայի նվազագույնը 10 մասնակցի:
Ձերբակալվածների թվում են «Ազատություն» ռադիոկայանի և «Կովկասկի ուզել»-ի աշխատակիցները:

Բաքվի ոստիկանության գլխավոր բաժանմունքը հայտնել է, որ ցույցին ներկա է եղել շուրջ 800 մարդ:

Ոստիկանությունը տեղեկացրել է, որ ձերբակալություններն սկսվել են այն ժամանակ, երբ ակտիվիստների մի մասը հրաժարվել է հեռանալ հայտարարված 2-ժամյա միջոցառումից հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս