Բաժիններ՝

TANAP-ի շինարարության առաջին փուլն ավարտվել է .SOCAR-ի նախագահ

TANAP խողովակաշարի սկզբնական թողունակությունը, որը «Հարավային գազային միջանցք» նախագծի կապող օղակ է, պետք է կազմի տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր: Ինչպես հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը, այս մասին ասվում է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի՝ «Ադրբեջան» թերթում հրապարակված հոդվածում:

Նրա խոսքով՝ ապագայում նախատեսվում է խողովակատարի հզորությունը հասցնել տարեկան 31 միլիարդ խորանարդ մետրի։ «Այս տարվա օգոստոսի դրությամբ կատարվել է նախագծի աշխատանքների 31.4 տոկոսը: Կարելի է ասել, որ TANAP խողովակաշարի շինարարության առաջին փուլն ավարտվել է:
Ներկայումս հաջողությամբ շարունակվում են երկրորդ փուլի աշխատանքները,- հոդվածում գրել է Աբդուլլաևը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս