
Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը բողոքի ցույց կանցկացնի սահմանադրական փոփոխությունների դեմ

Ադրբեջանի «Մուսավաթ» կուսակցությունը պատրաստվում է անցկացնել ընդդիմության բողոքի ցույց: Կուսակցության հաղորդագրության համաձայն՝ Բաքվի գործկոմն արտոնել է միտինգի անցկացումը, հաղորդում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Բողոքի ակցիան ուղղված է լինելու երկրի Սահմանադրության առաջարկվող փոփոխությունների դեմ: Միտինգը տեղի կունենա Յասմալի շրջանում, որտեղ երեկ իր միտինգն է անցկացրել ընդդիմադիր «Ազգային խորհուրդը»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի իշխանությունները չեն գրանցել «Մուսավաթի» քարոզչական արշավը՝ կապված հանրաքվեի անցկացման հետ:
Այդկերպ կուսակցության անդամները զրկվել են օրենքի շրջանակում իրենց կարծիքը հայտնելու իրավունքից: