Բաժիններ՝

«Թուրքիան սկսել է ճկունություն հանդես բերել Ասադի հարցում». Լավրով

Անկարան հասկանում է Սիրիայում գործող ահաբեկիչների վտանգը երկրի համար և ճկունություն է հանդես բերում Սիրիայում հակամարտության կարգավորման իր դիրքորոշման մեջ, մասնավորապես, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ճակատագրի հարցի շուրջ, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ներկայումս մենք նորմալ հարաբերություններ ունենք Թուրքիայի հետ։ Թուրքիան արդեն հասկանում է, որ իր համար ահաբեկչական սպառնալիքը դառնում է գործոն, որն ազդում է անվտանգության վրա։

Թուրքիան և մի շարք այլ երկրներ սկսում են ճկունություն ցուցաբերել այն հարցում, ինչ վերաբերում է վերջնագրից հրաժարվելուն, իբր, Ասադը թող չլինի, հետո մենք կսկսենք խոսել Սիրիայի ապագայի մասին»,- ասել է Լավրովը «Ղրղըզստանի արբանյակ» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս