Բաժիններ՝

Ստամբուլում ձերբակալված ԴԱԻՇ-ի անդամների թվում կան ադրբեջանցիներ

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում ձերբակալել է Ադրբեջանի, Աֆղանստանի, Իրաքի և Իրանի 40 քաղաքացիների, որոնք կարող են լինել ԴԱԻՇ-ի զինյալներ։ Այս մասին հայտնում է CNN Turk-ը։

Ինչպես հայտնում է rbc.ua-ն, ԴԱԻՇ-ի ենթադրյալ անդամների ձերբակալության օպերացիան տեղի է ունեցել Ստամբուլի 23 հասցեներում։

Հաղորդվում է, որ ձերբակալվածների մի մասը ահաբեկչական խմբավորումների կողմից մասնակցել է Սիրիայում ռազմական գործողություններին։
Խուզարկության ժամանակ ոստիկանությունը հայտնաբերել է ԴԱԻՇ-ին պատկանող տպագիր և թվային նյութեր։

Հիշեցնենք, որ սեպտեմբերին Թուրքիայում ոստիկանությունը արդեն ձերբակալել էր Ադրբեջանի քաղաքացիների, որոնք կասկածվում են ԴԱԻՇ-ի գործունեությանը առնչություն ունենալու մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս