
Թուրքիայում ձերբակալվել են դեսպանությունների մոտ ահաբեկչություններ ծրագրող ԴԱԻՇ-ի անդամներ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման 4 ենթադրյալ անդամներ են ձերբակալվել Թուրքիայում Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով, հայտնում է Haberturk հեռուստաալիքը։
Իրավապահ մարմիններում հեռուստաալիքի աղբյուրի տեղեկություններով՝ ենթադրյալ ահաբեկիչներից 3-ը ձերբակալվել են Անկարայում, ևս 1-ը՝ Ստամբուլում։ Նրանց առնչությունը ԴԱԻՇ-ին ճշտվում է։
Նրանք կասկածվում են դիվանագիտական ներկայացուցչությունների հարևանությամբ սեպտեմբերի 13-17-ը ահաբեկչական գործողություններ իրականացնելու մեջ։
Հիշեցնենք, որ Անկարայում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը նախօրեին հայտարարել էր, թե մինչև ուրբաթ անվտանգության նկատառումներով փակ է լինելու։
Գերմանական ԶԼՄ-ները ևս հայտնել էին, թե մինչև շաբաթվա վերջ փակ են լինելու Թուրքիայում Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչությունները՝ կապված Գերմանիայի ԱԳՆ-ից պլանավորված ահաբեկչությունների մասին տեղեկությունների ստացման հետ։