Այս մասին նշված է ԵԱՀԿ-ի տարածած հայտարարության մեջ:
Դեսպանը հավելել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջան է մեկնելու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Մնացականյանի զոհերն են դարձել 9 երիտասարդ կանայք ու աղջիկներ, որոնցից երկուսն անչափահասներ են:
Վերջին ժամանակահատվածում Մերձավոր Արևելքում և Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները Ռուսաստանին, կարծես, ստիպեցին, գոնե Հարավային Կովկասում, ընտրություն կատարել գլխավոր ռազմաքաղաքական դաշնակցի հարցում։
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը:
Բացի Ջանիևից, Թուրքիայում մահափորձ է իրականացվել Ջեմոյի ևս մեկ համակրի՝ Ահմեդ Եվլոևի նկատմամբ, ով առավել հայտնի է «կուզիկ» մականվամբ:
Իվանիշվիլին նաև վերջակետ է դրել Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի նախագահական հավակնություններին:
Այդ փողոցի վրա է գտնվում այն տունը, ուր ծնվել է Հրանտ Դինքը:
Ես կվերադարձնեմ այդ հողերը, ընդ որում՝ առանց որևէ կաթիլ արյուն թափելու:
Nabucco West գազատարը սկիզբ է առնելու թուրք-բուլղարական սահմանից, դրա երկարությունը կազմելու է 1300 կիլոմետր:
Օտարազգիներին հատկապես մտահոգում է Սոչիի ճակատագիրը, ուր շուտով սկսվելու է համայն աշխարհից մարզիկների ու զբոսաշրջիկների վիթխարի ներհոսք:
Այս մասին հայտնել է սահմանային Փարսաբադ քաղաքի սահմանապահ ուժերի հրամանատար, գնդապետ Էրդեշիր Ջավանշիրը:
Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի գրասենյակի կոորդինատոր Ուիլյամ Լահուան:
Այս մասին հայտարարել է Իրանի Օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մոհամեդ Էբրահիմին:
Ռոբերը, առանց ապահովագրման միջոցների և ներկաների ծափահարությունների ներքո, հաղթահարել է 27 հարկանի այդ շենքը:
Սիրիայի էկոնոմիկայի ու արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Զաֆեր Մհաբակը երեկ Դամասկոսում հանդիպել է Սիրիայում Բելառուսի դեսպան Օլեգ Երմոլովիչի հետ:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կապված է Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրս բերման հետ:
Թուրք գիտնական Նեջաթի Դողանի կատարած հետազոտության համաձայն, Թուրքիայի ամենաարժեքավոր թղթադրամը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ թողարկված 1000 լիրան:
Մենք մտադիր չենք դիտարկել ընդդիմության այն նախաձեռնությունը, որն առնչվում է Սահմանադրության մեջ Վրաստանի արտաքին քաղաքական ուղղվածությունը չփոխելու ամրագրմանը:
Ավելի վաղ Ուկրաինան Ադրբեջանի հետ համաձայնագիր է ստորագրել՝ առաջին փուլում տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ ներկրելու մասին, ինչը երկրորդ փուլում պետք է հասցվի մինչև 20 միլիարդ խորանարդ մետրի:
Ինձ Վրաստանի քաղաքացիություն են տվել պայմանով, որ ես հրաժարվեմ Ֆրանսիայի քաղաքացիությունից:
Պաշտոնական Դամասկոսը դեռ չի արձագանքել երչկխոսելու կոչին:
Ռուս-թուրքական համատեղ «Սամսուն-Կովկաս» լաստանավային-երկաթուղային երթուղու բացման նախագծին մասնակցելեւ են երկու երկրների տրանսպորտի նախարարները՝ Մաքսիմ Սոկոլովն ու Բինալի Յըլդըրըմը:
Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Իվանիշվիլին:
Սկզբնական շրջանում զվարճությունների քաղաքը կառուցվելու է 50 ակր (մոտ 20 հեկտար) տարածության վրա, ավելի ուշ այն կընդլայնվի մինչև 500 ակրի:
Փորձագետները հայտարարել են, որ ծիծաղ է առաջացնում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այն հայտարարությունը, թե իրանցի ինժեներներին հաջողվել է ինքնուրույն մշակել «սթելս» տեխնոլոգիայով այդ ինքնաթիռը:
ԱՄՆ-ը մշտապես ողջունել է Իրանի հետ ուղիղ բանակցությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:
Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևի արվարձանում:
Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտնել էր, որ պետքարտուղարի պաշտոնը լքելուց հետո մտադիր է զբաղվել կանանց, երեխաների ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ:
Վրացական գինին ռուսական շուկա կարող է վերադառնալ արդեն գարնան վերջին: