Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին. Տիգրան Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում նախօրեին գրանցված տրագիկոմեդիան իր մեջ բազմաթիվ շերտեր էր պարունակում՝ ներիշխանական սուր դիմակայությունից մինչև բանակի ներսում առկա խորը խնդիրներ։

Իշխանությունը չի հանդուրժում իր այն յուրայիններին, ովքեր խոսում են իշխող ռեժիմի ձախողումների, տարբեր ուղղություններում բացասական դինամիկայի և սրացող իրավիճակի մասին։

Միակ բանը, որն արեց ՊՆ-ն, ազդանշան ուղարկելն էր, որ ՔՊ-ական պատգամավորը գաղտնի տեղեկություններ է շոշափում՝ հասկացնելով, որ բանակի խորքային խնդիրների բարձրաձայնումը վերջինիս իրավական պատասխանատվության դաշտ կբերի»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930