Վրաստանը պատրաստ է տարեկան 10 միլիոն շիշ գինի մատակարարել ռուսական շուկային

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանն ունակ է տարեկան ռուսական շուկա մատակարարել մոտ 10 միլիոն շիշ գինի: Այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Դավիթաշվիլին.

«Գինու մատակարարման տարեկան ծավալը հավանաբար կկազմի 10 միլիոն շիշ: Վրացական գինին ռուսական շուկա կարող է վերադառնալ արդեն գարնան վերջին: Մատակարարումների վերսկսման դեպքում վրացական գինին ռուսական շուկայում չի լինելու էժան, մեկ շիշն արժենալու է 300 ռուբլի»:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը վրացական գինիների ու «Բորժոմի» հանքային ջրի ներկրման վրա բեռնարգելք է դրել 2006 թվականի գարնանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728