
Ահմադինեժադն Ալիևին հրավիրել է Թեհրան

Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է Թեհրան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Պակ Այինը:
Վերջինիս խոսքերով՝ իրենք ներկայումս համաձայնեցնում են Ալիևի իրանական պաշտոնական այցի ժամկետը: Դեսպանը հավելել է, որ մոտ ժամանակներս Ադրբեջան է մեկնելու Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին, ով Ադրբեջանում մասնակցելու է Իրանա-ադրբեջանական համատեղ առևտրա-տնտեսական հանձնաժողովի նիստին: