
«Սարդ-մարդը» հաղթահարել է Կուբայի մայրաքաղաքի ամենաբարձր շենքը (տեսանյութ)

Vesti.ru-ի փոխանցմամբ՝ «սարդ-մարդ» Ալան Ռոբերը հաղթահարել է Կուբայի մայրաքաղաք Հավանայի ամենաբարձր շենքը, որի բարձրությունը կազմում է 126 մետր: Ռոբերը, առանց ապահովագրման միջոցների և ներկաների ծափահարությունների ներքո, հաղթահարել է 27 հարկանի այդ շենքը:
Ռոբերին դա հաջողվել է անել 28 րոպեում: Ընդ որում՝ բարձրանալիս Ռոբերը չի օգտվել նաև ալպինիստական հանդերձանքից: Նա իր հետ կրել է կավճի փոշով լեցուն փոքր պայուսակ, որպեսզի ձեռքերը սայթաքում թույլ չտան:.