«Պռոշյանի» կոնյակը համարվել է կե՞ղծ և արգելվել դրա մուտքը Ռուսաստան

Ռուս հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի տելեգրամյան էջում հայտնում է, որ Ռուսաստանում «Պռոշյանի կոնյակի գործարանի» լիցենզիան չեղյալ է հայտարարվել` «կեղծված արտադրանք» ճանաչվելու պատճառով։

Սոլովյովի էջում ասվում է, որ «Ռոսալկոգոլտոբակկոնտրոլ»-ը հիշեցնում է, որ Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող բոլոր ալկոհոլային խմիչքները պետք է խստորեն համապատասխանեն ստանդարտներին և տեխնիկական բնութագրերին: Իսկ հայտնաբերված խախտումները լիցենզիան չեղյալ համարելու հիմք են»:

Ըստ նույն աղբյուրի` գործակալությունն արդեն դատական հայց է ներկայացրել լիցենզիան կասեցնելու համար: Գործը քննվելու է արբիտրաժային դատարանում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930