Թուրքիայի ու Ռուսաստանի միջև բացվում է երկաթուղային ուղիղ հաղորդակցություն

Թուրքական Haberler.com լրատվական կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի ու Ռուսաստանի միջև բացվում է երկաթուղային ուղիղ հաղորդակցություն: Փետրվարի 19-ին Թուրքիայի սևծովյան Սամսուն քաղաքի նավահանգստում պետք է տեղի ունենա ենթակառուցվաքային համալիրի հանդիսավոր բացման արարողակարգը, որը կապահովի Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լաստանավային-երկաթուղային հաղորդակցության համակցվածությունը:

Ռուս-թուրքական համատեղ «Սամսուն-Կովկաս» լաստանավային-երկաթուղային երթուղու բացման նախագծին մասնակցելեւ են երկու երկրների տրանսպորտի նախարարները՝ Մաքսիմ Սոկոլովն ու Բինալի Յըլդըրըմը: Նոր նախագծի իրագործումը «Ռուսական երկաթուղիներին» հնարավորություն կտա բեռներ փոխադրել Թուրքիա, իսկ թուրքական գնացքներն իրենց հերթին կարող են օգտվել Ռուսաստանի երկաթուղիներից, ինչը կկրճատի փոխադրման ժամկետը:

Նոր երթուղին Թուրքիան կկապի Ռուսաստանի, ԱՊՀ երկրների, Ռումինիայի, Բուլղարիայի և այլ երկրների հետ: Առաջին փուլում պլանավորված է տարեկան փոխադրել 200.000 տոննա բեռ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728