Թրամփն ազդարարում է հրադադար և 2 շաբաթով հետաձգում է Իրանին հարվածելը
Թրամփն ազդարարում է հրադադար և 2 շաբաթով հետաձգում է Իրանին հարվածելը՝ պնդելով, որ համաձայնության են հասել և կարող են երկու շաբաթում վերջնական համաձայնագիր ունենալ։ Միջնորդը Պակիստանն է եղել։ Կան որոշ պայմաններ, մեջբերումները՝ Թրամփի էջից․
1. «Ես համաձայն եմ 2 շաբաթով դադարեցնել Իրանի դեմ հարձակումները և ռմբակոծությունը՝ պայմանով, որ Իրանն ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ, ԱՆՄԻՋԱՊԵՍ ԵՎ ԱՆՎՏԱՆԳ բացում է Հորմուզի նեղուցը»:
2. «Մենք Իրանից ստացել ենք 10-կետանոց փաստաթուղթ, և կարծում ենք, որ այն գործածելի հիմք է բանակցությունների համար։ ԱՄՆ-ի և Իրանի միջև նախկինում եղած գրեթե բոլոր վիճելի հարցերը համաձայնեցված են, բայց երկու շաբաթ ժամանակը թույլ կտա ավարտին հասցնել Համաձայնագիրը»։

Շատ կարևոր լուր է, որ տարածաշրջանն այսօր խուսափեց անկանխատեսելի էսկալացիայից։ Բայց եզրակացությունների հարցում չենք շտապում, քանի որ․
Ա․ Սա կարող է մանևրելու քայլ լինել երկու կողմերի համար էլ։ Փաստ չէ, որ Իրանը կբացի Հորմուզի նեղուցը, կամ որ դա բավարար կլինի ԱՄՆ-ի համար։
Բ․ Սա կարող է ժամանակ շահելու հարց լինի երկու կողմերի համար էլ՝ ուժերը վերականգնելու և վերախմբավորելու համար։
Գ․ Իսրայելը կարող է և չհամաձայնել պատերազմը դադարեցնելուն, շարունակել հարվածները Իրանի կրիտիկական ենթակառուցվածքներին և ի վերջո վիժեցնել ԱՄՆ-Իրան համաձայնությունը։
Չենք շտապում, սպասում ենք բոլոր դերակատարների գործողություններին։



