Բաժիններ՝

Թուրքիայում Մալաթիա քաղաքի փողոցներից մեկն անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով

Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Մալաթիայի քաղաքապետ Ահմեթ Չաքըրը հայտարարել է, որ իրենք սկսել են վերանվանել քաղաքի 2400 փողոցները:
Չաքըրը հիշեցրել է, որ քաղաքի ամենահայտնի անձնացից մեկը Հրանտ Դինքն է, որին սպանեցին Ստամբուլում.

«Հենց դրա համար էլ մենք Մալաթիայի Չավուշօղլու թաղամասի փողոցներից մեկն անվանակոչել ենք Հրանտ Դինքի անունով: Այդ փողոցի վրա է գտնվում այն տունը, ուր ծնվել է Հրանտ Դինքը, և մենք ճիշտ ենք համարում, որ այդ փողոցին տվել ենք հենց նրա անունը»:

Հիշեցնենք, որ Հրանը Դինքը Մալաթիայում ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 15-ին: Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլի Շիշլի թաղամասում: «Թուրքական վիկիպեդիայի» տվյալներով՝ Դինքը, 1909 թվականից սկսած, Թուրքիայում սպանված 62-րդ լրագրողն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս