Բաժիններ՝

Բիձինա Իվանիշվիլին դադարեցրել է Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ դադարեցրել է Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու ընթացակարգը.

«Ինձ Վրաստանի քաղաքացիություն են տվել պայմանով, որ ես հրաժարվեմ Ֆրանսիայի քաղաքացիությունից, սակայն ես դադարեցրել եմ այդ գործընթացը, քանի որ չեմ ցանկանումշարժվել նրանց քմահաճույքով, առավել ևս այնպիսի պայմաններում, երբ ինձ համար բավական է ստանալ Վրաստանի քաղաքացիություն, և ես կկորցնեմ վարչապետի պաշտոնը»:

Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբերին միլիարդատեր Իվանիշվիլին հայտարարեց քաղաքականություն մուտք գործելու մասին, ինչից օրեր անց նա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հրամանով զրկվեց Վրաստանի քաղաքացիությունից:
Իվանիշվիլին Վրաստանի քաղաքացիություն է ստացել 2004 թվականի հուլիսի 22-ին, սակայն 2010 թվականին էլ ստացել էր Ֆրանսիայի քաղաքացիություն, որով և նա ինքնաբերաբար զրկվում է Վրաստանի քաղաքացիությունից՝ համաձայն գործող օրենքների:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728