Մոսկովյան դատարանը Երվանդ Մնացականյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվայի քաղաքային դատարանը 26-ամյա Երվանդ Մնացականյանին մեղավոր է ճանաչել «բռնաբարության», «սեռական բնույթի բռնի գործողության» և «կողոպուտի» մասին հոդվածներով: Այդ ամենի համար նա դատապարտվել է 16 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման:
Մնացականյանի զոհերն են դարձել 9 երիտասարդ կանայք ու աղջիկներ, որոնցից երկուսն անչափահասներ են: Դատախազությունում ընդգծել են, որ Մնացականյանը հանցագործություններից հետո խլել է իր զոհերի փողերը, ոսկյա զարդերը և բջջային հեռախոսները:
Մնացականյանը վաճառել է գողոնը և դրանից ստացված գումարով իր համար գնել է ալկոհոլային խմիչքներ: Մնացականյանը գործազուրկ է, նա առանց գրանցման բնակվում է Մոսկվայում`ծնողների մոտ: Մնացականյանը ձերբակալվել է 2012 թվականի հունվարին, իսկ դեկտեմբերին ավարտվել էր նրա գործի հետաքննությունը: