Իրանին անհրաժեշտ է 10 առանցքային կարևորության տեխնոլոգիա՝ տիեզերք մարդ ուղարկելու համար
Իրանական Mehr լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանին անհրաժեշտ է մոտ 10 առանցքային կարևորության տեխնոլոգիա՝ տիեզերք մարդ ուղարկելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի Օդատիեզերական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Մոհամեդ Էբրահիմին:
Վերջինիս խոսքերով՝ Իրանը ռազմավարական պլան է մշակում այդ տեխնոլոգիաների ստացման համար, ինչի շնորհիվ էլ նա կարող է մարդ ուղարկել տիեզերք մինչև 2015 թվականը: Իրանցի տիեզերագնացը թռչելու է 200 կիլոմետր բարձրության վրա և 15-30 րոպե անց վերադառնալու է Երկիր:
Էբրահիմին հավելել է, որ մարդու համար նախատեսված կապսուլա ցայժմ ունեին միայն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը, իսկ այժմ Իրանը միացավ նրանց, երբ հունվարի 28-ին Kavoshgar-4 հրթիռով տիեզերք ուղարկեց կապիկ:
Հիշեցնենք, որ սրանից առաջ էլ Իրանը հայտարարել էր, թե մինչև 2020 թվականը մարդ է ուղարկելու տիեզերք, իսկ մինչև 2025 թվականը՝ Լուսին: