Բաժիններ՝

Հիլարի Քլինթոնը սեփական կայք է բացել

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով այդ պաշտոնին հրաժեշտ է տվել հունվարի վերջին, բացել է իր սեփական կայքը՝ HillaryClintonOffice.com:

Ավելի վաղ Հիլարի Քլինթոնը հայտնել էր, որ պետքարտուղարի պաշտոնը լքելուց հետո մտադիր է զբաղվել կանանց, երեխաների ու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությամբ: Ներկայումս Քլինթոնը չի մանրամասնել իր պլանները: Նրա կայքը ստեղծվել է հունվարի 31-ին, դրանում մարդիկ կարող են իրենց հարցերը հղել նախկին պետքարտուղարին:

Հիշեցնենք, որ պետքարտուղարի պաշտոնում անցկացրած 4 տարիների ընթացքում Հիլարի Քլինթոնն օդում անցկացրել է ավելի քան 2000 ժամ կամ էլ գրեթե ամբողջությամբ 87 օր: Քլինթոնն այդ 4 տարիներին այցելել է աշխարհի 112 երկիր՝ հաղթահարելով ավելի քան 1.5 միլիոն կիլոմետր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս