
Թուրքիայում մահափորձ է իրականացվել «օրենքով գող» Ռովշան Ջանիևի նկատմամբ

Prime Crime լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում մահափորձ է իրականացվել «օրենքով գող» Ռովշան Ջանիևի (Ռովշան Լենքորանսկի) նկատմամբ: Դա տեղի է ունեցել գրեթե միաժամանակ, երբ Ռուսաստանում ձերբակալել են 37-ամյա «օրենքով գող» Ջեմալ Միկելաձեին (Ջեմո):
Բացի Ջանիևից, Թուրքիայում մահափորձ է իրականացվել Ջեմոյի ևս մեկ համակրի՝ Ահմեդ Եվլոևի նկատմամբ, ով առավել հայտնի է «Կուզիկ» մականվամբ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: Նշվում է միայն, որ 2012 թվականի սեպտեմբերին Ջանիևի դեմ մահափորձ է իրականացվել Եվրոպայում, սակայն նա ողջ է մնացել:
Հիշեցնենք, որ Ջեմոն Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է այս տարվա փետրվարի 1-ին: Կարծիքներ կան, որ նա «օրենքով գող» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանության պատվիրատուներից մեկն է: 2011 թվականին Դեդ Հասանը հեռախոսազանգով «թագազրկել» է նրան:
Ի դեպ, Դեդ Հասանի սպանությունից հետո նրա համակիրներն անցկացրել են դրա վերաբերյալ սեփական հետաքննությունը, որի արդյունքները ցույց են տվել, որ նրա սպանության հետևում կանգնած է «օրինաճանաչ» Ռովշան Ջանիևը: Նրա և նրա կլանի անդամների նկատմամբ կայացվել է մահվան դատավճիռ: