Հուսանք, որ առաջիկա երկու շաբաթներին ծրագրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում իրական և տևական խաղաղություն կբերեն. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը գրում է. «Ամերիկյան Axios հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, որ Իրանի գերագույն առաջնորդը երկուշաբթի օրը հանձնարարել է համաձայնվել ԱՄՆ-ի հետ հրադադարի հասնելու միջնորդների ջանքերին (Պակիստանի նախաձեռնությամբ):

Իրանի կողմից հրադադարի հաստատման նախնական պայմանները կարծես թե չի չբավարարել Վաշինգտոնին, և Պակիստանի, Եգիպտոսի ու Թուրքիայի միջնորդները աշխատել են այն փոփոխելու ուղղությամբ։

Իրանի արտաքին գործերի նախարարը կարևոր դեր է խաղացել ԱՄՆ-ի հետ հրադադարի շուրջ բանակցություններում՝ համոզելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին՝ ընդունել հրադադարի առաջարկը։

Թրամփը խոսել է Նաթանյահուի հետ՝ նախքան Իրանի հետ 14-օրյա հրադադարի մասին հայտարարելը՝ Իսրայելի աջակցությունն ու համաձայնությունն ունենալու համար։

Նեթանյահուն ԱՄՆ-ից ստացել է երաշխիքներ, որ առաջիկա բանակցություններում Վաշինգտոնը կպնդի, որպեսզի Իրանը հրաժարվի իր միջուկային ծրագրից և դադարեցնի ուրանի հարստացման ու հրթիռային սպառնալիքները։

Թրամփը հայտարարել նաև, որ սկզբունքորեն դեմ չէ Իրանի առաջարկությունները որպես բանակցությունների համար աշխատանքային տարբերակ ընդունելու համար:

Ըստ պայմանի, 14-օրյա հրադադարի ընթացքում Իրանը պետք է բացի Հորմուզի նեղուցը ծովային բեռնափոխադրումների համար՝ որոշ տեխնիկական սահմանափակումներով:

Հուսանք, որ առաջիկա երկու շաբաթներին ծրագրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ կլինեն և Մերձավոր Արևելքում իրական և տևական խաղաղություն կբերեն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930