Բաժիններ՝

Թրամփը հայտարարել է, որ հրադադարից հետո Մերձավոր Արևելքում ոսկե դար կարող է սկսվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ երկշաբաթյա հրադադար հայտարարելուց ժամեր անց նշել է, որ սա կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։  Truth Social հարթակում նա գրել է, որ հրադադարին հաջորդելու են «բազմաթիվ դրական գործողություններ»։

Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցում նավերի կուտակման խնդիրը լուծելու հարցում։

«Կարելի է մեծ գումար աշխատել։ Իրանը կարող է սկսել վերակառուցման գործընթացը…. Ինչպես մեզ մոտ՝ ԱՄՆ-ում է, սա կարող է դառնալ ոսկե դար Մերձավոր Արևելքի համար», – գրել է նա։

Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ն կլինի «մոտակայքում», որպեսզի համոզվի, որ ամեն բան լավ է ընթանում։

«Վստահ եմ, որ այդպես էլ կլինի», – նշել է նա։

Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանը 10 կետից բաղկացած ծրագիր է փոխանցել միջնորդների միջոցով, և այդ ծրագրի հիման վրա բանակցություններ կսկսվեն։ Կողմերը հայտարարել են երկշաբաթյա հրադադարի մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930