
ԱՄՆ-ը պատրաստ է Իրանի հետ ուղիղ բանակցություններին. Պետդեպարտամենտ

Ադրբեջանական Trend լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի գծով ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ալան Էյրը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մշտապես ողջունել է Իրանի հետ ուղիղ բանակցությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի վրա:
Էյրը հավելել է, որ Իրանը խուսափում է երկկողմ հանդիպումներից, ինչը սակայն նշանակություն չունի, կարևորն այն է, որ Իրանը ցրի իր միջուկային ծրագրի վերաբերյալ աշխարհում առկա մտահոգությունները: Էյրի խոսքերով՝ ԱՄՆ-ի համար կարևոր է նաև այն, որ Իրանը պատրաստ լինի «Վեցյակի» հետ լուրջ բանակցություններ վարելուն:
Հիշեցնենք, որ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ «Վեցյակի» հետ բանակցությունների հաջորդ փուլն անցկացվելու է փետրվարի 25-ին Ղազախստանում: