Բաժիններ՝

Թրամփն ընդունել է Իրանի 10 պահանջները՝ երկշաբաթյա հրադադարից առաջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ ընդունել է Իրանի 10 պահանջները՝ երկշաբաթյա հրադադարից առաջ։

Նա պնդել է, որ Թեհրանն իրեն առաջարկել է 10 կետ, որոնք «ընդունելի հիմք են բանակցությունների համար»։ Սակայն Մերձավոր Արևելքում խաղաղության համաձայնագիրը վերջնականապես կնքելու համար անհրաժեշտ է երկու շաբաթ։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իր հերթին, իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է 10 կետերից բաղկացած ցանկ, որոնց, ինչպես նա պնդում է, ԱՄՆ-ն համաձայնել է։

Ցանկը ներառում է.

1. Չհարձակման պարտավորություն

2. Իրանի վերահսկողության պահպանում Հորմուզի նեղուցի նկատմամբ

3. Ուրանի հարստացման ընդունում

4. Բոլոր առաջնային պատժամիջոցների վերացում

5. Բոլոր երկրորդային պատժամիջոցների վերացում

6. ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում

7. Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարման խորհրդի բոլոր բանաձևերի չեղարկում

8. Իրանի համար փոխհատուցումների վճարում

9. Ամերիկյան մարտական ուժերի դուրսբերում տարածաշրջանից

10. Պատերազմի դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում «Հեզբոլլահի» դեմ պատերազմի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930