Բաժիններ՝

Բեն Լադենի սպանության վայրում կառուցվելու է զվարճությունների զբոսայգի

BBC-ի փոխանցմամբ՝ Պակիստանի Աբոտաբադ քաղաքում, ուր 2011 թվականի մայիսին սպանել են թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենին, զբոսաշրջիկների ներհոսքն ավելացնելու համար կառուցվելու է զվարճությունների զբոսայգի:

Մասնավորապես, տեղի իշխանությունները մտադիր են կառուցել կենդանաբական այգի, ակվապարկ, մինի գոլֆի դաշտ, ժայռամագլցման վայր և այլն: Ընդ որում, զվարճությունների զբոսայգին ոչ մի կերպ կապված չէ «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության նախկին առաջնորդ Բեն Լադեն հետ, ով ապրել և սպանվել է դրանից ոչ հեռու տեղում:

Հայտնի է, որ Բեն Լադենի վիլլան ավերվել է նրա մահվանից հետո: Դրա տեղում կարող է կառուցվել տեղի վարչակազմի համար նախատեսված նոր շենք: Իսկ զվարճությունների զբոսայգին կառուցվելու է քաղաքի ծայրամասում: Իշխանությունների գնահատմամբ՝ զբոսայգու կառուցումը տևելու է 5 տարի և արժենալու է 30 միլիոն դոլար: Մասնավոր ներդնողների ներգրավման դեպքում այդ ցուցանիշը կհասցվի 50 միլիոն դոլարի:

Սկզբնական շրջանում զվարճությունների քաղաքը կառուցվելու է 50 ակր (մոտ 20 հեկտար) տարածության վրա, ավելի ուշ այն կընդլայնվի մինչև 500 ակրի: Աբոտաբադը գտնվում է Հիմալայների նախալեռներում՝ Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադից 120 կիլոմետր դեպի հյուսիս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս