ՌԴ ԱԳՆ-ի և Վրաստանի վարչապետի ներկայացուցիչների հանդիպումը տեղի կունենա փետրվարի վերջին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ իր երկրորդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի վերջին և եվրոպական երկրներից մեկում:

Աբաշիձեն հայտնել է, որ դեռ հայտնի չէ իրենց հանդիպման անցկացման ստույգ ժամկետն ու վայրը, որոնց մասին կհայտարարվի ավելի ուշ: Աբաշիձեի ու Կարասինի առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևի արվարձանում: Այն ժամանակ կողմերը պայմանավորվել էին շարունակել տվյալ ձևաչափով իրենց հանդիպումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728