
Ֆիլիպ Լեֆորն ու Սաֆար Աբիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սաֆար Աբիևն ընդունել է այսօր Ադրբեջան ժամանած Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:
Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը: Վերջինիս հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի փոխհարաբերությունների տարբեր ուղղություններ:
Բացի այդ, Լեֆորն ու Աբիևը քննարկել են տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակը և մասնավորապես Ղարաբաղյյան հիմնահարցը: Լեֆորն Ադրբեջանում հանդիպելու է նաև այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի ու արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական մամուլում լուրերն են շրջանառվում, թե մոտ ժամանակներս զբաղեցրած պաշտոնին հրաժեշտ է տալու Սաֆար Աբիևը, որին փոխարինելու է թուրքական ծագում ունեցող, ադրբեջանական բանակի Նախիջևանյան կորպուսի հրամանատար, 47-ամյա գեներալ-լեյտենանտ Քերիմ Մուսթաֆաևը: