Իրաքի արմատական խմբավորումները հայտարարել են գործողությունների երկշաբաթյա դադարեցման մասին
«Իսլամական դիմադրություն Իրաքում» շարժման մեջ մտնող ռազմական շիական խմբավորումները հայտարարել են իրենց ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման մասին՝ ինչպես Իրաքի տարածքում, այնպես էլ դրանից դուրս, ԱՄՆ և Իսրայելի թիրախների դեմ։ Այս մասին ասվում է արմատականների հայտարարության մեջ։
«Մենք հայտարարում ենք երկրի ներսում և դրսում ռազմական գործողությունների երկշաբաթյա դադարեցման մասին», – ասվում է Al Arabiya-ի կողմից մեջբերված հայտարարության մեջ։



