ՆԱՏՕ-ն բանակցում է Ադրբեջանի տարածքի օգտագործման շուրջ
CA-News-ի փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն Ադրբեջանի հետ բանակցություններ է վարում այդ երկրի տարածքի օգտագործման շուրջ՝ Աֆղանստանից իր զորքերը դուրս բերելու համար: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասի գծով ՆԱՏՕ-ի գրասենյակի կոորդինատոր Ուիլյամ Լահուան:
Վերջինիս խոսքերով՝ օրակարգում է գտնվում 2014 թվականից հետո Աֆղանստանից նաև ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցը: Նա հավելել է, որ Ադրբեջանն այդ գործընթացի մասնիկն է և կարող է կարևոր օղակ հանդիսանալ Աֆղանստանից Եվրոպա զորքերի վերադարձման հարցում:
Փորձագետները կարծում են, որ Ադրբեջանը չի մերժի ՆԱՏՕ-ին: