Բաժիններ՝

Թուրքիայի ամենաարժեքավոր թղթադրամը համարժեք է 250.000 եվրոյի

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք գիտնական Նեջաթի Դողանի կատարած հետազոտության համաձայն, Թուրքիայի ամենաարժեքավոր թղթադրամը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման ժամանակ թողարկված 1000 լիրան:

Թղթադրամի առջևի ֆոնին ավանդաբար պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Քանի որ այն թողարկվել է նախքան 1928 թվականի նոյեմբերի 1-ին ընդունված լեզվական բարեփոխումը (լատինատառին անցում կատարելը – 168.am), ուստիև թղթադրամի վրայի գրություններն արվել են օսմաներենով:

Գիտնականի տվյալներով՝ այս թղթադրամը շրջանառության մեջ է եղել 1927 թվականին և համարժեք է եղել 1000 հանրապետական ոսկեդրամի: Այս նորությունը մեծապես անհանգստացրել է թղթադրամի հավաքածու ունեցողներին, քանի որ այս թղթադրամը հանդիսանում է Թուրքիայի Հանրապետությունում թողարկված առաջին թղթադրամներից:

Թղթադրամի ներկայիս արժեքը տատանվում է 300.000-500.000 թուրքական լիրայի (մոտ 150.000-250.000 եվրո) միջև:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս