ԵՄ-ը պետք է իր վերահսկողության տակ առնի Nabucco West գազատարի նախագծի իրագործման հարցը. Էրդողան

Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Հանդիպման ժամանակ Էրդողանն անդրադարձել է Nabucco West գազատարի նախագծի իրագործման խնդրին.

«ԵՄ-ը պետք է իր վերահսկողության տակ առնի Nabucco West գազատարի նախագծի իրագործման հարցը: Թուրքիան տարանցիկ երկիր է գազատարի կառուցման հարցում: Թուրքիան պատրաստ է բոլոր ջանքերը ներդնել գազատարի արագ կառուցման համար»:

Nabucco West գազատարը սկիզբ է առնելու թուրք-բուլղարական սահմանից, դրա երկարությունը կազմելու է 1300 կիլոմետր, որից 412 կիլոմետրը բաժին է ընկնում Բուլղարիայի տարածքին, 469 կիլոմետրը՝ Ռումինիային, 384 կիլոմետրը՝ Հունգարիային, 47 կիլոմետրը՝ Ավստրիային:

Հիշեցնենք, որ ադրբեջանական գազը թուրք-բուլղարական սահման է հասցվելու «Անդրանատոլիական» գազատարով (TANAP), որի երկարությունը կազմում է մոտ 2000 կիլոմետր և որը Թուրքիայի արևելքից ձգվելու է արևմուտք:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728