Թուրքիան ավելի ակտիվ դեր է խաղալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում. Դավութօղլու

Ադրբեջանական 1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում մասնակցել է Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ երկրների արտգործնախարարների գագաթնաժողովին:

Իր ելույթում Դավութօղլուն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը կապված է Ադրբեջանի տարածքներից հայկական զորքերի դուրս բերման հետ: Թուրքիան ավելի ակտիվ դեր է խաղալու Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728