Սիրիան ցանկանում է անդամակցել Մաքսային միությանը
Սիրիական SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի էկոնոմիկայի ու արտաքին առևտրի նախարար Մուհամմադ Զաֆեր Մհաբակը երեկ Դամասկոսում հանդիպել է Սիրիայում Բելառուսի դեսպան Օլեգ Երմոլովիչի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմանի հարաբերությունները և դրանց ամրագրման ուղիները:
Դա մասնավորապես վերաբերում է էկոնոմիկայի ու առևտրի ոլորտներին: Կողմերը պայմանավորվել են շփումների շարունակման շուրջ: Սիրիացի նախարարը հույս է հայտնել, որ Մինսկը կաջակցի Մաքսային միությանը Սիրիայի անդամակցելուն: Ներկա դրությամբ Մաքսային միության անդամներն են Ռուսաստանը, Ղազախստանն ու Բելառուսը:
Բելառուս դիվանագետը վստահեցրել է, որ իր երկիրը պատրաստ է նպաստել Մաքսային միության հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը: