Վրաստանում կարող է ներդրվել C5 կատեգորիայի սովորական վիզա
Վրաստանում կարող է ներդրվել C5 կատեգորիայի նոր սովորական վիզա։ Համապատասխան փոփոխություններ են կատարվում «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում, որը խորհրդարանը կքննարկի արագացված կարգով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նախագծի համաձայն, այս կատեգորիայի բազմակի մուտքի կարճաժամկետ վիզան կտրամադրվի 5 տարի գործողության ժամկետով և Վրաստանում 1 տարի մնալու իրավունքով։
C5 կատեգորիայի սովորական վիզա կտրամադրվի Վրաստան կարճաժամկետ նպատակներով ժամանող անձին, որը Վրաստանի տարածք է մտնում զբոսաշրջային նպատակներով։
Օրենքի նախագիծը մշակել են «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորները, որն արդեն ներառվել է խորհրդարանի օրակարգում։



