Փորձագետները կեղծիք են համարում Իրանի ներկայացրած նոր կործանիչը (տեսանյութեր)
Newsru.com-ի փոխանցմամբ՝ փորձագետները կեղծիք են համարում Իրանի ներկայացրած նոր Qaher-313 կործանիչը, որն իր կառուցվածքով նման է ամերիկյան արտադրության F/A-18-ին` թեև իր արտաքին տեսքով հիշեցնում է F-5E / F Tiger II:
Իրանական ինքնաթիռի լուսանկարներն ու տեսանյութերը հետազոտելուց հետո փորձագետները հայտարարել են, որ ծիծաղ է առաջացնում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի այն հայտարարությունը, թե իրանցի ինժեներներին հաջողվել է ինքնուրույն մշակել «սթելս» տեխնոլոգիայով այդ ինքնաթիռը:
Նրանք հայտարարել են, որ ինքնաթիռի մի շարք դետալներ վերցված են անօդաչու թռչող սարքերից, և որ ինքնաթիռն ընդհանրապես շատ է նման դրանց:
Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել է, որ Qaher-313-ը հանդիսանում է ժամանակակից կործանիչ, որը կարող է հետևել թշնամական ինքնաթիռներին, մասնակցել մարտերի, տեղայնացնել վերգետնյա թիրախները, փոխադրել զենք և զինամթերք: